News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ընդունված է ասել, որ լավ կամ վատ սահմանադրություններ չկան. բոլոր սահմանադրությունները ինքնաբավ փաստաթղթեր են։ Այս մասին հուլիսի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց սահմանադրական իրավունքի մասնագետ, GTZ իրավական ծրագրի խորհրդատու Հրայր Թովմասյանը։

Նրա խոսքով, որքան էլ ինքը գիտակցի, որ Սահմանադրությունը հայաստանյան իրականության մեջ քիչ է կիրառվում կամ առհասարակ չի կիրառվում, միեւնույնն է՝ երախտապարտ է դրա ստեղծողներին։ «Ես խոնարհվում եմ Հայաստանի Սահմանադրությունն ընդունած մարդկանց առջեւ, որովհետեւ այդ փաստաթուղթն ստեղծվեց ղարաբաղյան հակամարտության՝ նոր-նոր դադարած լինելու պայմաններում»,- նկատեց Թովմասյանը։

Նրա համոզմամբ Սահմանադրությունը պետք է ընդունել որպես կենդանի օրգանիզմ, որի ամեն մի տող պետք է ծառայի պետականության կայացմանը եւ մարդու իրավունքների ու ազատությունների կյանքի կոչմանը։ «Իսկ այն, որ Սահմանադրությունը մեր երկրում չի գործում, կարելի է դիտել որպես սահմանադրական մշակույթի պակաս, դրա՝ ռեալ չլինելու հետեւանք»,- նշեց Հրայր Թովմասյանը։

Անդրադառնալով ՀՀ Սահմանադրության՝ ստեղծման օրից կրած փոփոխություններին՝ սահմանադրական իրավունքի մասնագետը հիշեցրեց, որ եթե դրա ընդունման օրերին իշխանությունը կենտրոնացած էր երկրի նախագահի ձեռքերում, նա էր նշանակում վարչապետին, վարում կառավարության նիստերը ու ստորագրում կառավարության ընդունած որոշումները, ապա այժմ, ի շնորհիվ սահմանադրական փոփոխությունների, երկիրը նախագահականից վերածվել է կիսանախագահականի։ «Այժմ շատ դրույթներ փոփոխվել են։ Նախկին տարբերակով Սահմանադրությունը լավ կաշխատեր, եթե գործեր երկրի նախագահի՝ հրեշտակ լինելու կանխավարկածը»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Թովմասյանը՝ ավելացնելով, որ իրեն, միեւնույնն է, ավելի հոգեհարազատ է կառավարման խորհրդարանական ձեւը։

Ամփոփելով՝ սահմանադրագետը մաղթեց, որպեսզի Սահմանադրության օրը օրացույցում ձեւականորեն չնշվի կարմիրով, այլ նշանակի մեր պետականության հաստատման հերթական փուլի գնահատում՝ պետականության շինարարության հերթական քայլ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը կոչ է արել հանրապետության տարբեր հատվածներում շարունակել անհնազանդության ակցիաները ...
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Միայնակ փակել եմ ճանապարհը...
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ԱԺ ամբիոնից…
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Ազգային ժողովի ընդիդմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները…
Ամենաշատ