News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կառավարությունը 2015թ. պետբյուջեի նախագծում նվազեցրել է կրթության ոլորտի ծախսերը։ Հաջորդ տարի այս ոլորտին նախատեսված է տրամադրել 127 մլրդ 463 մլն դրամ, որը 427,8 մլն դրամով պակաս է այս տարվա բյուջեով հատկացվածից։ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «ՉԻ» հետ զրույցում կատարվածն այսպես մեկնաբանեց. «Կրթության ոլորտի ծրագրային ծախսերն ավելացել են, ավելացել են՝ շնորհիվ աշխատավարձերի բարձրացման, կոմունալ ծառայությունների թանկացումները կոմպենսացնելու համար, ինչպես նաեւ ծրագրային ուղղություններով։ Իսկ ձեր նշած կրճատումն ունի երկու աղբյուր. Մեկը կապիտալ շինարարության ծավալների որոշակի նվազումն է, մյուսը՝ Համաշխարհային բանկի ժամանակացույցով է պայմանավորված։ Վստահ եմ՝ 2015թ. փաստացի կատարողականն ավելի բարձր է լինելու, քան այսօր ունենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ