News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թբիլիսիում ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահի անունից աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

«Ես ժամանել են Վրաստան ԱՄՆ նախագահի ուղերձով, որ մենք պաշտպանում ենք Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք չենք ընդունում ազդեցության ոլորտները: Եւ այդ ուղերձը մենք հանձնել ենք համաշխարհային գերտերություններին հունիսի 24-ին եւ ռուսաստանցի գործընկերներին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը»,- ասել է Քլինթոնը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Պետքարտուղարը նշել է, թե ԱՄՆ-ը շարունակում է «կոչ անել Ռուսաստանին կատարել 2008թ. օգոստոսի 12-ի համաձայնագրի կետերը, որ ստորագրել են Սահակաշվիլին եւ Մեդվեդեւը, ինչը նախատեսում է զորքերի դուրս բերում Աբխազիայից եւ Հարավային Օսիայից եւ դրանք մինչհակամարտային դիրքերի բերելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ