Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Հանդիպմանը մտքերի փոխանակում է կայացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների եւ ներկայիս վիճակի մասին: