News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հուլիսի 5-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

NEWS.am-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հուլիսի 3-ից 5-ը եղել են Բաքվում եւ Երեւանում: Համանախագահներ Բրադկեն եւ Պոպովը հուլիսի 2-ին այցելել են նաեւ Լեռնային Ղարաբաղ, որտեղ տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին խաղաղ բանակցությունների առաջընթացի, ներառյալ G8 գագաթնաժողովի շրջանակներում Դմիտրի Մեդվեդեւի, Նիկոլա Սարկոզիի եւ Բարաք Օբամայի պաշտոնական հայտարարության հետ: Քննարկվել է նաեւ շփման գծում հուլիսի 18-ի, լույս 19-ի գիշերվա միջադեպը:  Համանախագահները ափսոսանք են հայտնել իզուր կորսված կյանքերի համար, դատապարտել են տեղի ունեցածը, անթույլատրելի որակելով հրադադարի ռեժիմի խախտումները:

Երեւանում համանախագահները հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Բաքվում նրանք հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի, նաեւ Լեռնային Ղարաբաղում ժամանակին բնակվող ադրբեջանցիների հետ:

Բաքվում եւ Երեւանում հանդիպումների ընթացքում ԵԱՀԿ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց աջակցության մասին՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Այդ կապակցությամբ նրանք նշել են այն առաջընթացը, որ ձեռք է բերվել եւ ճանաչվել երկու կողմերից՝ արձանագրելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների՝ Աքվիլայում ձեւակերպված եւ 2010 թ. հունիսի 26-ին կրկնած տարրերը պետք է ընկնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում: Համանախագահները կոչ են արել կողմերին, կառուցողական փոխզիջման ոգով, կատարել հաջորդ քայլն ու անցնել հիմնարար սկզբունքների վրա աշխատանքի ավարտին, որպեսզի սկսվի խաղաղ համաձայնագրի մշակումը:

Նրանք կոչ են արել կողմերին խստորեն պահպանել 1994թ. կնքված հրադադարի ռեժիմը եւ զսպվածություն ցուցաբերել զորքերի շփման գծում:

Համանախագահները նաեւ հույս են հայտնել, որ ԵԱՀԿ Ալմաթայում հուլիսի 16-17-ին կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում կկայանա հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների եւ արտգործնախարարների մակարդակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ