News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեկտեմբերի 4-ին մահացու վիրավորում ստացած 19-ամյա Արթուր Մարգարյանը նախնական տվյալներով ինքնասպանություն է գործել: 

Նրան հայտնաբերել են կրծքավանդակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Վերջինս զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից, հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը: Կատարվում է քննություն:

Նշենք, որ Արթուրը գյումրեցի էր, մեկ տարվա զինծառայող եւ պետք է զորացրվեր եկող տարվա աշնանը:

Ավելի վաղ ՊԲ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 15:40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արթուր Պերճի Մարգարյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ՔԿԾ օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացված տեղեկությունները…
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
Մայիսի 8-ին, ժամը 04:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի...
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
Մայիսի 7-ին, ժամը 18:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Ամենաշատ