News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հոլիվուդի «Եգիպտական թատրոն»-ում մրցանակաբաշխության արարողությամբ ավարտվել է «Արփա» միջազգային ամենամյա 17-րդ կինոփառատոնը: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

«Լավագույն գեղարվեստական ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում պարգեւների արժանացավ Ռենդալ Բաթինքոֆի «37. վերջնական խոստում» (ԱՄՆ) ֆիլմը: «Լավագույն վավերագրական ֆիլմ» ճանաչվեց Ռոբերտ Նազար Արջոյանի՝ «Երբ իմ տխրությունը մահացավ. Արմեն ՀՀ-ի եւ եւ Թերմենի լեգենդը» (ԱՄՆ) ժապավենը:

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթեց Մարտին Ռատի «Արենա» (Հայաստան-Լեհաստան) ֆիլմը: «Լավագույն սցենար» մրցանակը բաժին հասավ Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» (Հայաստան) ֆիլմին, իսկ «Լավագույն երաժշտական ֆիլմ» մրցանակը՝ Շերվին Յուսեֆյանի «Հարուստ ամուսին» (ԱՄՆ) ժապավենին:

«Լավագույն գեղարվեստական ֆիլմ»-ի համար հանդիսատեսի համակրանքին արժանացավ Էրիկ Բոադելլայի եւ Մարտին Երնազյանի «Թամադա»-ն (Իսպանիա/ԱՄՆ), իսկ «Լավագույն վավերագրական ֆիլմ»-ի համար՝ Մարթա Դյերդ Քեսլերի եւ Ադամ Փենի «Հաննա. Բուդդայականության չպատմված ճամփորդությունը» (Մեծ Բրիտանիա) ժապավենը: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»-ի համար հանդիսատեսի համակրանքին արժանացավ Կարո Բերբերյանի «Յորքշիրցու վերադարձը» (Մեծ Բրիտանիա) ֆիլմը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային 17-րդ կինոփառատոնին ներկայացվել է 16 երկրի 50 ֆիլմ: Միջազգային պրեմիերաների շարքում էր նաեւ Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» գեղարվեստական ֆիլմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ