News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետդեպը խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ լրագրողների գործունեության նկատմամբ գործադրվող սահմանափակումներից: Այս մասին դեկտեմբերի 5-ի ճեպազրույցում հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոյի լրագրող Խադիջա Իսմայիլովայի կալանավորման մասին հարցին:

Ըստ նրա՝ Վաշինգտոնն ավելի ու ավելի է մտահոգված այն փաստից, որ կառավարությունը չի կատարում միջազգային պարտավորությունները, երբ գործը վերաբերում է նման հարցերին: ԱՄՆ ներկայացուցիչներն իհարկե շատ անգամ են բարձրացրել այդ հարցը»:

Խադիջա Իսմայիլովան կալանավորվել էր դեկտեմբերի 5-ին ինքնասպանության դրդելու մեղադրանքով, նրան մինչեւ յոթ տարվա ազատազրկում է սպառնում:

Նշենք, որ միջազգային կազմակերպությունները խստորեն դատապարտել են լրագրողի կալանավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ