News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի  վարչական շրջանում կտեղադրվի Կոմիտաս Վարդապետի արձանը:

Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայքից, ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է անվանի քանդակագործ Լեւոն Բեյբությանի արվեստանոց, որտեղ ծանոթացել է Կոմիտաս Վարդապետի արձանի կերտման աշխատանքներին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երեւան - Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում իրականացվող քանդակի աշխատանքները ներկայացնելով՝ Լեւոն Բեյբությանը նշել է, որ բնական քարից տաշված երեքմետրանոց արձանը 2015 թվականի ամռանը՝ Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ, նախատեսվում է տեղադրել Վասիլեօստրովսկի  վարչական շրջանի կենտրոնական պուրակում, որն առաջիկայում անվանակոչվելու է Երեւանյան պուրակ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ ապագա Երեւանյան պուրակում մեծն Կոմիտաս Վարդապետի արձանի տեղադրումը, որտեղ այժմ առկա է նաեւ հայկական խաչքարը, յուրովի խթան կհանդիսանա պուրակը տեղի հայության համար ինքնատիպ ուխտատեղիի վերածելու համար:

Տպել
Ամենաշատ