News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում, դեկտեմբերի 4-8-ին, կայացել է «Ռիգա Սիմֆոնիա-2014» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են նաեւ հայ պատանիները:

«Ռիգա Սիմֆոնիա-2014» մրցույթ-փառատոնը կազմակերպել էր մանկական երաժշտության եվրոպական կենտրոնը, անցկացվել է «Ակադեմիական երգեցողություն», «Միջազգային հիթ», «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն», «Հեղինակային երգ», «Լատվիացի կոմպոզիտորի ստեղծագործություն» անվանակարգերում: Մրցույթին հանդես է եկել 200 մասնակից` 18 երկրից:

Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրենի տեղակալ եւ «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մրցույթ-փառատոնին Հայաստանից մասնակցել են Երեւանի մշակույթի պետական քոլեջի եւ «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցի չորս սաները, ովքեր տարբեր տարիքային խմբերում արժանացել են հետեւյալ մրցանակների. Մերի Ավետիսյանը «Միջազգային հիթ» անվանակարգում»՝ Գրան պրի, Հարություն Մկրտչյանը «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում՝ 1-ին մրցանակ եւ Ոսկե մեդալ, Վահագն Կարապետյանը «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում՝ 1-ին մրցանակ եւ Ոսկե մեդալ, Հովսեփ Աբրահամյանը «Միջազգային հիթ» անվանակարգում՝ 2-րդ մրցանակ եւ Արծաթե մեդալ: Հայաստանի Հանրապետության պատվիրակ Մերի Ավետիսյանին ժյուրիի միաձայն որոշմամբ շնորհվել է նաեւ «Ռիգա Սիմֆոնիա-2014» երգի մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակը` Գրան պրի:

Տպել
Ամենաշատ