News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ դիտել Երվանդ Քոչարի 115-ամյա հոբելյանին նվիրված «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցահանդեսը:

Այն կազմակերպվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներում՝ Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ: Ցուցահանդեսում ներկայացված է արվեստագետի ստեղծագործությունների ընտրանին՝ գլուխգործոցներ Քոչարի փարիզյան եւ երեւանյան շրջաններից. գեղանկար, քանդակ, գրաֆիկական աշխատանքներ եւ տարածանկարներ:

Ցուցադրությունն ընդգրկում է երեսուն աշխատանք Երվանդ Քոչարի թանգարանից եւ մասնավոր հավաքածուներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ