News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհեռանակարային իրավիճակում Ռուսաստանի ինչ-որ լուրջ գործողություններ ակնկալելը միամտություն է: Այդ մասին ինտերնետային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Գրիգորի Տիշչենկոն՝ ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ Մոսկվան արդյոք ունի՞ հայ-թուրքական հարաբերություններում միջնորդի դերում հանդես գալու մտադրություն՝ հաշվի առնելով վերջերս Մոսկվայի եւ Անկարայի միջեւ տնտեսական ոլորտում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Եթե թողնենք դիվանագիտական լեզուն, ապա նրա խոսքով, Հայաստանը շատ կցանկանար, որպեսզի Ռուսաստանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ճնշի Թուրքիային: «Հասկանալի է, որ այստեղ առկա է Հոլոքոստի համար Գերմանիայի կողմից իր պատասխանատվությունը ճանաչելու լուռ վկայակոչումը: Գործնականում Հոլոքոստի դեպքում դա աշխատեց միայն որովհետեւ Գերմանիան պարտվեց պատերազմում եւ անվերապահորեն ստորագրեց կապիտուլյացիան: Այսինքն պետությունը դադարեց գոյություն ունենալ: Թելադրվում էին ցանկացած պայմաններ», - հիշեցրեց Գրիգորի Տիշչենկոն: Հիտլերյան կոալիցիայի մնացյալ երկրները, որոնք նույնպես անմեղ չեն  հրեա ժողովրի ոչնչացման հարցում, ինչ-որ չեն շտապում ներողություն խնդրել եւ փոխհատուցումներ վճարել: «Ինչպես ասում են իրավաբանները, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դատական հեռանկար չունի: Անկեղծ լինենք. այս անհեռանկարային իրավիճակում Ռուսաստանից ինչ-որ լուրջ գործողություններ ակնկալելը միամտություն է: Ուշադրություն դարձրեք, որ Ռուսաստանում հայկական սփյուռքը այդ հարցը չի քարոզում: Մնացած տարաձայնությունները, ինչպես ես եմ հասկանում, ածանցյալ են այս խնդրից», - եզրափակեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ