News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ դիետոլոգների կարծիքով, ժամանակակից մարդը չափազանց շատ ու հաճախ է ուտում, ինչը նախատեսված չի եղել բնության կողմից: Էվոլյուցիայի ընթացքում մենք հարմարվել ենք սնունդ ընդունելու միջեւ երկարատեւ դադարների եւ ցածր կալորիականությամբ սննդի, իսկ ժամանակակից մարդկանց կողմից ուտելիքի չարաշահումը լավ չի անդրադառնում առողջության վրա:

Ամերիկացի բժիշկ Միշել Հարվին կարծում է, որ շաբաթական 2 օրով սննդակարգը կրճատելու դեպքում մարդը կմոտենա իր սկզբնական ռեժիմին, ինչը կօգնի կանխել քաղաքակրթական բազմաթիվ հիվանդություններ՝ շաքարախտից եւ ճարպակալումից մինչեւ կաթված:

Ըստ Kedem-ի, Միշել Հարվիի հետազոտությունը ցույց է տվել, որ 5:2 դիետան, որը ենթադրում է շաբաթական 2 օր ցածր կալորիականությամբ սննդի ընդունում, շատ ավելի արդյունավետ է նիհարելու եւ առողջանալու համար, քան երկարատեւ դիետաները:

Սննդակարգում կարճաժամկետ սահմանափակումները կարգավորում են ինսուլինի եւ լեպտինի մակարդակը, ինչպես նաեւ արդյունավետորեն այրում են լյարդում եւ անոթների պատերին ճարպային կուտակումները: Նման դիետայի պարագայում նաեւ խախտումներ չեն լինում, քանի որ մարդը հստակ գիտի, որ սահմանափակումները տեւում են ընդամենը 2 օր:

5:2 դիետայից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է 2 օր շարունակ սննդակարգը սահմանափակել 600-1000 կալորիայով, իսկ մնացած 5 օրերին սնվել միջերկրածովյան դիետայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ