News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

HSBC Հայաստանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ դեկտեմբերի 12-ին Երևանում կազմակերպել էր Հայաստանում առևտրի ֆինանսավորման 13-րդ ակադեմիա սեմինարը, որի ընթացքում շուրջ 50 գործարարների ներկայացվել են առեւտրի ֆինանսավորման ծառայությունները, միջազգային առեւտրում բեռնափոխադրումների ապահովագրության, էներգախնայող տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունները եւ բանկային երաշխիքները:

Բացման խոսքում HSBC բանկ Հայստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը ընդգծեց նմանատիպ սեմինարների օգտակարությունը ինչպես հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ երկու երկրի միջև տնտեսական և առևտրային կապերի զարգացման համար:

HSBC Հայստանի գլխավոր գործադիր տնօրենի խոսքով՝ առևտուրն է, որ մշտապես նպաստել է երկրների բարգավաճմանը, իսկ այսօր դեռեւս շարունակում է արդիական մնալ այն խնդիրը, որ շատ կազմակերպություններ կանգնած են ընտրության առջև` շարունակել ընդլայնվել տեղական շուկայում, որին արդեն ծանոթ են, թե դուրս գալ միջազգային ասպարեզ և բախվել ոլորտում առկա բազմաթիվ ու տարաբնույթ խնդիրների: Այս ամենն ունի նաև իր տրամաբանական բացատրությունը. արտերկրում առաջին անգամ գործունեություն ծավալելիս իրավական համակարգերի տարբերության, առևտրային փաստաթղթերի, արժույթի փոխանակման փոխարժեքների տատանումների հետ կապված խնդիրների հետ առընչվելն անխուսափելի է, իսկ այս ամենին գումարվում է նաև կատարված ներդրումների վերադարձվելիության հանդեպ մտավախությունը, չէ՞ որ գրպանում պայմանագիրն ունենալը բավական չէ: Իսկ այդ ռիսկերն ու մտավախությունները մեծանում են նաև տարածությանը և հեռավորությանը զուգընթաց:

«Այս ամենը միջազգային առևտրի ասպարեզ մուտք գործել ցանկացող բիզնեսին անհանգստացնում է ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած այլ երկրում», - ասել է Թիես Քլիմենցը:

«Միջազգային առևտրում փորձի պակասը հաճախ լուրջ խոչընդոտ կարող է հանդիսանալ ցանկացած կազմակերպության համար լինի դա զարգացող, թե զարգացած շուկայում գործող կազմակերպություն: Սա է պատճառը, որ բանկը պարբերաբար անցկացնում է Առևտրի ֆինանսավորման ակադեմիա սեմինարները»,- բացատրեց Թիես Քլիմենցը:

Հայաստանում Իտալիայի հանրապետության փոխդեսպան Մաուրիցիո Կռոչատելին իր խոսքում հավելեց, որ այժմ ամենահարմար պահն է հայ գործարարներին ներկայացնելու գլոբալ առևտրի ոլորտում առկա և զարգացող միտումները, քանի որ ստեղծված տնտեսական իրավիճակն այնքան էլ հստակ չէ, իսկ Իտալիայի և ՀՀ-ի միջև ստեղծված առևտրատնտեսական կապերը շատ կարևոր են և կայուն աճի միտում են ցուցաբերում:

Վերջինիս պնդմամբ իտալացի գործարարները շահագրգռված են ավելացնել Հայաստանի հետ կատարվող գործարքների ծավալները, քանի որ Հայաստանը որպես երկիր ռիսկային չի դիտարկվում:

HSBC բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենի խոսքով  HSBC խումբը առեւտրի ֆինանսավորման ոլորտում բավականին պատկառելի փորձ ունի: Առեւտրի ֆինանսավորման  գործիքները կարող են լրջորեն կրճատել միջազգային առեւտրում ռիսկերն ու ծախսերը, անորոշությունը, ընդ որում ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման գործարքների ժամանակ:

Ի դեպ, Բանկի աշխատանքը 2014թ. Global Trade Review ամսագրի հարցման արդյունքներով իր պատվավոր տեղն է զբաղեցրել «Առևտրի ոլորտի առաջնորդներ» անվանակարգում՝ ճանաչվելով Լավագույն գլոբալ առևտրի ֆինանսավորման բանկ»:      

Նշենք նաև, որ Բանկի հետ առեւտրի ֆինանսավորման ոլորտում համագործակցած որոշ ընկերությունների ներկայացուցիչներ ներկայացրել են առևտրի ֆինանսավորման ոչ ռիսկային գործիքների օգտագործման արդյունքում գրանցած իրենց հաջողությունները եւ բանակցությունների ու աշխատանքային գործընթացների դյուրացումը: Էներգոկրեդիտ Հայաստան ծրագրի ղեկավար Անդրեաս Կարները ներկայացրել է  ընկերության կողմից տրամադրվող էներգաարդյունավետ վարկային գործիքները:

Ի դեպ, HSBC բանկ Հայստանը 3 տարվա ընթացքում կազմակերպել է 13 առևտրի ֆինանսավորման  ակադեմիա սեմինար, որոնց մասնակցել է ավելի քան 300 հայ գործարար: Սեմինարների նպատակն է հայ գործարարներին ուղորդել դեպի ֆինանսավորման նորարար գործիքներ, վճարման նորարարական և ոչ ռիսկային մեթոդներ: Նախկինում, բանկը նմանատիպ սեմինարներ անցկացրել է նաև Անգլիայի և Գերմանիայի դեսպանատների հետ համատեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ