News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Instagram-ի ամսական լսարանը  գերազանցել է 300 միլիոնը, հայտնել են ընկերության ներկայացուցիչները: Միայն վերջին ինն ամիսներին լսարանի աճը կազմել է 50%: Ամեն ամիս օգտատերերը հրապարակում են շուրջ  70 մլն լուսանկար եւ տեսանյութ՝ ստանալով 2,5 մլրդ «լայք»:

Այդպիսով՝ Instagram-ն իր տարածումով առաջ է անցել  Twitter միիկրոբլոգների ցանցից, որի լսարանը գերազանցում է  284 մլն մարդը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընկերությունում նշել են, որ կշարունակեն ակտիվ պայքարել սփամի դեմ եւ կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի  հեռացնեն  կեղծ  էջերը: Առաջիկայում հայտնիներին, մեծ բրենդներին եւ մարզիկներին պատկանող հասցեները կստանան  էջի վավերացման գործառույթ: 

2013թ. ապրիլին  Facebook –ի ղեկավար-սեփականատեր Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ իր նպատակն է  Instagram-ի օգտվողների թիվը հասցնել մինչեւ 1 մլրդ-ի:

Facebook –ը Instagram-ը գնել էր 2012 թ. ապրիլին, գործարքի գումարը կազմել էր 1 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ