News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է ամերիկյան «The Washington Post» թերթում հրապարակված տվյալ պարբերականի աշխատակցի հոդվածը.

Քադիջա Իսմաիլովայի աշխատանքը կենսականորեն կարեւոր աշխատանք կլիներ ցանկացած երկրի համար, սակայն այն խիզախում էր Ադրբեջանում՝ նավթով հարուստ սուլթանությունում, որը Խորհրդային Միությունից առաջ եւ հետո ղեկավարվում էր Հեյդար Ալիեւի կողմից, իսկ այժմ որդու՝ նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: Վերջին տարիներին Իսմաիլովան իշխող ընտանիքի թաքնված հարստությունների վերաբերյալ հետաքննություն էր իրականացնում: Այժմ ահա տիրակալները պատասխան հարված են հասցրել նրան, որպեսզի ստիպեն նրան լռել:

Կալանավորման համար չարամիտ հիմք է ծառայել դեկտեմբերի 4-ին Ռամիզ Մեխտիեւի՝ Ալիեւի աջ ձեռքի կողմից հրապարակված 60 էջանոց մանիֆեսթը, որտեղ ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները Ալիեւին տապալելու նպատակով երկրի ընդդիմության հետ դավադրություն են կազմակերպել, ինչպես եւ այս տարվա սկզբում եղավ Ուկրաինայում: Մանիֆեսթում ուղղակիորեն քննադատվում է Իսմաիլովան, ինչպես նաեւ ենթադրվում է, որ տեղեկատվությունը վերջինիս տրամադրել են օտարերկրյա լրտեսները:

Ադրբեջանը փորձում է իր էներգետիկ հարստությունների օգնությամբ շահել Արեւմուտքի լավ տրամադրվածությունը եւ հպարտանում, որ իր երկրում 2012թ. անցկացրել է Եվրատեսիլ մրցույթը: Սակայն ամեն ինչ այդքան էլ լավ չէ Կասպից ծովի մերձափնյա հատվածում: Ալիեւը ոչ միայն խորտակում է առանձին մարդկանց կյանքեր, այլ նաեւ փորձում է «բանտել» ինքնին ազատության հայեցակարգը: ԱՄՆ-ն եւ Եվրոպան պետք է նրան հիշեցնեն, որ այդ չարագույժ հավակնությունը ոչ մի հաջողութան չի հասցնի, այլ միայն կվնասի երկրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ