News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հաղթանակ թաղամասի գերեզմանատանը դեկտեմբերի 11-ին՝ օրը ցերեկով, երկու տղամարդ հարբած քաշքշել, հայհոյել են իրար, կրակոցի ձայն է լսվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Դրանից րոպեներ անց Մալաթիա բժշկական կենտրոնի բակ է մտել մի տաքսի,  ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել  40-ին մոտ տղամարդ: Ոստիկանները չհասցրին նրա հետ զրուցել, անմիջապես վիրահատարան տարան: Ակնհայտ էր, որ նա փորձում էր թաքցնել իրական հանգամանքները: Այնուհետեւ պարզվեց, որ նրան վնասվածք հասցնողը ընկերն է՝ Շիրակ Ավետիսյանը, ով նախկինում սպանության համար դատապարտվել է:  Նա եւ տուժողը տարիների ընկերներ էին, բանտ էին նստել, հաց կիսել, դեպքի օրն էլ իրար հետ խմել էին, վիճեցին կենցաղային հարցերի շուրջ եւ ընկերը ընկերոջ վրա կրակել է, այնուհետեւ հասցրել հիվանդանոց:

Մանրամասները՝ տեսանյութում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ