News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2015թ.-ից Հայաստանի քաղաքացիները փոստով առաքվող ապրանքների եւ հանրապետություն մուտք գործելիս ուղեկցող բեռների համար ավելի մեղմ մաքսային ռեժիմի կենթարկվեն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում հայտարարեց ֆինասնների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով ԵՏՄ-ի օրենսդրությանը ներդաշնակեցման նպատակով կազմված «Մաքսային կարգավորման մասին» օրինագիծը:

«Գործող օրենսդրությամբ այդ բեռները հարկվում են, եթե դրանց արժեքը տարեկան գերազանցում է  300 հազար դրամը (ներկայիս փոխարժեքով՝ 630 դոլար): Փոստային բեռների համար այդ սահմանը հասնում է մինչեւ հազար եվրո (մոտ 600 հազար դրամ) ֆիզիկական անձանց ուղեբեռի համար ցամաքային սահմանը հատելու դեպքում շեմը բարձրանում է մինչեւ 1500 եվրո: Իսկ ահա օդանավակայանի միջոցով ժամանողների համար՝ տարեկան մինչեւ 10 հազար եվրո: «Իհարկե, բեռի սահմանափակումներ կան՝ 50 կգ ուղեկցող բեռների համար եւ 30՝ փոստային: Սակայն ներկայիս սահմանափակումը, հիշեցնեմ, կազմում է 20 կգ», - նկատեց Միրումյանը:

Այդուհանդերձ, երբ ներմուծումն իրականացվում է ակնհայտորեն առեւտրային նպատակներով (միատեսակ փաթեթավորված մեծաքանակ ապրանքներ), ԵՏՄ երկրների ազգային օրենսդրությունները մաքսային հարկման հնարավորություն են տալիս: Հայաստանն այդ կարգից օգտվել է, ինչպես եւ ԵՏՄ-ի մյուս երկրները, հավելեց Միրումյանը: «Այդ դեպքում հարկերը կհաշվարկվեն եւ կգանձվեն: Առեւտրում հարկային դաշտը բոլորի համար պետք է հավասար լինի: Այդուհանդերձ, նույնիսկ այդ դեպքում մաքսատուրքը կկազմի առեւտրային ապրանքների համար նախատեսված ոչ թե 10%-ը, այլ 2,5%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ