News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզի Տաթեւ գյուղի բնակիչ, 49-ամյա Կամո Հարությունյանը մեղադրվում է դանակահարության մեջ:

Դեկտեմբերի 7-ին «Գորիս» բժշկական կենտրոն է դիմել Տաթեւ գյուղի մի բնակիչ եւ հայտնել, որ կրծքավանդակը վնասել է ընկնելու հետեւանքով: Շուտով պարզ է դարձել, որ տուժողը վանսվածքը ստացել է դանակից: Տաթեւ գյուղ մեկնած ոստիկանները պարզել են, որ դանակահարությանը նախորդել է վիճաբանություն, իսկ դանակահարողն էլ նույն գյուղի բնակիչ Կամո Հարությունյանն է: Վերջինը բերման է ենթարկվել ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն:

Տուժողն էլ իր հերթին հիշել է, որ վնասվածքը ստացել է ոչ թե ընկնելու հետեւանքով, այլ Կամո Հարությունյանն է իրեն դանակով հարվածել:

«Բալկոնում կանգնած զրուցում էինք, ինձ հայհոյեց, իրար մի քիչ բրդեցինք, դանակով խփեց»,- պատմել է տուժածը:

Կամո Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ