News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում փոքրիկ շան տերը մահացել է՝ պաշտպանելով իր սիրելի կենդանուն:

Ինչպես հաղորդում է lifenews.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Սվերդլովսկի մարզի Վերին Տագիլ քաղաքում: 55-ամյա Ալեքսանդր Պերովը բակում զբոսնելիս է եղել իր փոքրի շան հետ, որը հաչացել է ոչ ադեկվատ երիտասարդի վրա: Հաջորդ օրը «վիրավորված» 29-ամյա Եվգենի Վ.-ն ներխուժել է Պերովի բնակարան: Որոշելով վրեժ լուծել «անպատկառության» համար, խուլիգանը խմիչք է օգտագործել եւ գնացել հաշիվներ պարզելու:

Բնակարանում տեսնելով շանը, 29-ամյա քաղաքացին սկսել է ոտքով հարվածել նրան: Տերը պաշտպանել է շանը եւ փորձել է դուրս վռնդել անկոչ հյուրին: Իր հերթին չարագործը սկսել է դաժանաբար ծեծել Պերովին: Ծեծից ստացած վնասվածքներից Պերովը որոշ ժամանակ անց մահացել է:

Հանցագործի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան ձերբակալել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ