News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դոլար-դրամ վայրիվերումները, դրամի արժեզրկումը խայտառակ փաստի առաջ կանգնեցրեց ամբողջ գործարար աշխարհին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:

Նա նշեց, որ փոխարժեքի այս տատանումները կախված են գերտերությունների հարաբերություններից: «Մի հարց եմ ուզում տալ, ՀՀ-ում դոլարային բոլոր գործարքները արգելված է, հարցս հետեւյալն է՝ ինչ իրավունք ունեն բանկերը դոլարով վարկեր տրամադրել»,-ասաց Արագած Ախոյանը:

Նա նշեց, որ բանկերը պետություն են պետության մեջ՝ իրենց պարսիպներով, օրենքներով, որոնք կապ չունեն դրսի օրենքների հետ, շարժվում են իրենց ձեռնտու օրենքներով:

«Ստացվում է, որ այսօր այս իրավիճակում  երկուսն էլ պետք է տուժեն հավասարաչափ, այսինքն՝ բանկերը իրենցգինուն ջուր խառնեն, տնտեսվարող սուբյեկտներին չթողնեն միայնակ իրենց խնդիրների հետ, զիջման պետք է գնան: Սա պետական անվտանգության խնդիր է, բանկը պետք է կանգնի պետության կողքը, մինչդեռ տնտեսության զարգացման գործում բանկերը ոչ մի կապ չունեն, լոմբարդներից վատ կարգավիճակում են գտնվում»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ բանկերը, առանց հաշվի առնելու վարկառուի տնտեսական իրավիճակները, հաճախ շարժվելով միայն իրենց խիստ օրենքի կանոնակարգով, կարող են լուծել ամբողջ մի տնտեսության ճակատագիր: Արագած Ախոյանի փոխանցմամբ՝ ՀՀ բանկերը նման են մարդկային այն տեսակին, երբ հայտնվում են մարդկանց կողքին այն ժամանակ, երբ գրպաններում փող կա, իսկ երբ տեսնում են փողը պակասեց, լքում են մարդուն, գնում մեկ ուրիշ փողատիրոջ մոտ: «Բանկերի պրոֆեսիոնալիմզը պետք է լինի նրանում, որ քաջ գիտակցելով վարկառուի վիճակը, չնպաստեն խարխլման, ամենածանր պահին կանգնեն նրա կողքին, լուծեն ճգնաժամային վիճակը».-ասաց Արագած Ախոյանը:

Նա նշեց, որ իր ընկերությունը եւս թե դոլարով վարկեր ունի, թե դրամով պայմանագրեր, եւ արդեն դրամի 30 տոկոս արժեզրկման արդյունքնում վնասները ահռելի են: ԲՀԿ-ական պատգամավորը անհրաժեշտ է համարում, որ բանկային համակարգը հրաժարվի իր եկամուտներից, կանգնի կառավարության կողքը, ախորժակները ձգեն, չմտածեն միայն իրենց շահերի մասին, այլեւ երկրի վիճակի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ