News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսական շուկայում արտասահմանյան մեքենաների դեֆիցիտ է, դեկտեմբերի 17-ին հայտնում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով մատակարար ընկերությունների աղբյուրները: Դիստրիբյուտորները դիլերներին այլեւս մեքենաներ չեն մատակարարում, վերջիններս էլ  դադարեցնում են վաճառքը: «Ավտոստատ» վերլուծական գործակալության տվյալով՝ 23 ավտոարտադրողներ գները բարձրացրել են դեկտեմբերի սկզբին:

Թերթի տվյալով՝ BMW-ն դեկտեմբերի 16-ին դիլերներին տեղեկացրել է պատվիրած ավտոմեքենաների համար երկու օրվա ընթացքում վճարելու անհրաժեշտության մասին: Jaguar Land Rover-ի ներկայացուցչությունը դեկտեմբերի 19-ից դադարեցնում է մատակարարումները Ռուսաստան՝ մինչեւ գների վերահաշվարկը: Միաժամանակ,  Land Rover-ը նոյեմբերին արդեն ինդեքսավորել էր գները մինչեւ  15 տոկոս:

Ռուբլու փլուզման հետեւանքով երեք խոշոր դիլերներ՝  «Major», «Ավիլոն» եւ «Տրանստեխսերվիս», ամբողջությամբ դադարեցրել են վաճառքը: «Դիլերների համար նման պայմաններում անիմաստ է մնացած մեքենաները վաճառել ձգտելը.: Շուկայում դեֆիցիտ է, վաճառվում են անգամ այն մեքենաները, որոնց գներն արդեն բարձրացել են», — Auto-dealer.ru-ի գլխավոր տնօրեն Օլեգ Դացկիվի խոսքերն է փոխանցում «Վեդոմոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
Ամենաշատ