News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր՝ դեկտեմբերի 17-ին հանձնարարել է Բերինգի ծովի Բրիսթոլի ծոցը հանել ածխաջրածինների որոնման շրջանների ցանկից: Այս մասին Օբաման հայտարարել է իր տեսաուղերձում, որը տեղադրված է Սպիտակ Տան մամուլի ծառայության կայքում, հաղորդում է Lenta.ru-ն:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Բրիսթոլի ծոցը որը «ԱՄՆ խոշորագույն բնական ռեսուրսներից մեկն է, զանգվածային տնտեսական շարժիչը ոչ միայն Ալյասկայի, այլեւ ողջ երկրի համար», պետք է պահպանվի հետագա սերունդների համար:

Սպիտակ Տան փոխանցմամբ՝ այդ նախաձեռնությունը թույլ է տալիս ապահովել այն ջրերի անձեռնմխելիությունը, որոնց բաժին է ընկնում ԱՄՆ ձկնարդյունահանման 40 տոկոսը: Դա նաեւ պետք է աջակցի Ալյասկայի բնիկներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ