News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում զգալի կրճատվել է հացահատկի արտադրությունը: Ըստ haqqin.az-ի՝ գյուղնախարար Հեյդար Ասադովն այդ փաստը երաշտով է բացատրել: «Այս տարի մոտ 10 հազար տոննա նոր տեսակի ցորենի սերմեր կներկրվեն: Կփորձենք հաջորդ տարի ապահովել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան տեսակների տարածումը»,- խոստացել է նախարարը:

Ըստ աղբյուրի՝ 2014թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանում բերք է հավաքվել 1144,5 հազար հեկտարից, որից 967,2 հազար հեկտարը բաժին է հասնում հացահատիկային բույսերին եւ ոլոռազգիներին: Այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 2 177 հազ. տոննա հացահատիկ (բացառությամբ եգիպտացորենի): Ընդ որում՝ հացահատկի տարեկան պահանջարկը 3 մլն տոննա է: Պակասը լրացվում է Ղազախստանից կատարվող ներկրմամբ:

Միաժամանակ Ադրբեջանը կտրուկ կրճատել է հացահատկի ցանքատարածքները: Իհարկե դա արդեն ասում է ոչ թե նախարարը, այլ վիճծառայությունը, որի տվյալներով՝ ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատ կրճատվել են 11,3%-ով:

 Այս առնչությամբ աղբյուրը հարց է տալիս. Ինչպես է նախարարությունն ավելացնելու ասենք ցորենի արտադրությունը, եթե ցանքատարածքները կրճատվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ