News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արա Նռանյանը որեւէ պաշտոն չի ստանալու, ու ՀՅԴ-ն էլ իշխանությունների հետ կոալիցիա չի կազմելու: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն ռուստամյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ՀՅԴ անդամ Արա Նռանյանը նշանակվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ (Նախարարը Վաչե Գաբրիելյանն է):

«Ինչու է ամեն անգամ նման արձագանք ստանում որեւէ դաշնակցականի՝ որեւէ տեղ աշխատանքի ընդունվելը, ու չպետք է մենք որեւէ կերպ հարաբերվենք իշխանությունների հետ: Խնդիրն այն է, որ սկսել ենք պետությունն ու իշխանությունները նույնականացնել: Դե ուրեմն հանենք բոլոր այն ընդդիմադիր անձանց անունները, որ որեւէ տեղ աշխատում են ու պահանջենք, որ դուրս գան աշխատանքից»,- վրդովվել է Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ մի բան է պետական պաշտոն ունենալ, ուրիշ բան  իշխանության մեջ լինել եւ համագործակցել նրանց հետ:

«Որպեսզի ապացուցենք, որ մաքրամաքուր ընդդիմություն ենք, ուրեմն պիտի ոչ մի պաշտոն չզբաղեցնե՞նք պետության մեջ եւ թողնենք հեռանա՞նք Հայաստանից»,- նշեց խմբակցության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ