News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես այդ ելույթը չէի ունենա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար  Արմեն Ռոստամյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի նախօրեին ունեցած ելույթին, որում գեներալը կոչ էր արել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին հասցրած ապտակը դիտարկել տղայական մակարդակում. եթե Արամ Մանուկյանը հայհոյել է, թող պատրաստ լիներ պատասխանի։

Այնուամենայնիվ, Արմեն Ռուստամյանը համաձայն է, որ Արամ Մանուկյանի՝ Աբովյան քաղաքի հանրահավաքում ունեցած ելույթը  վիրավորանք է պարունակել. «Մայր հայհոյելը հայ ժողովրդի համար ամենամեծ վիրավորանքն է, մենք էլ պիտի հասկանանք, որ չի կարելի հահոյանքներ տեղալ, եւ դա կմնա անպատասխան, հայ ժողովրդի մենթալիտետը այդպիսին է, օրինակ ռուս ժողովրդի համար դա բարեւի նման մի բան է, ես գիտեմ դեպքեր, որ նման հահոյանք տվողի համար ավելի վատ դեպքեր են եղել»։

Արմեն Ռուստամյանը նշեց, որ Սեյրան Սարոյանի որպես պատգամավորի իրավունքն էր նման ելույթ ունենալը, իսկ ինքն ավելի շատ կարեւորում է այն, որ Սեյրան Սարոյանը , ի տարաբերություն շատերի, անկեղծորեն ասել է այն, ինչ մտածում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ