News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Օբրի եւ Քայլ Ուելշը ծրագրում են ԱՄՆ Փորթլենդում բուսակերների համար մսային ռեստորան բացել՝ Herbivorous Butcher (Խոտակեր մսագործ): Ճաշացանկում կլինեն մսի փոխարիինիչներ, որոնք շատ նման են մսամթերքին՝ երշիկին, կոտլետին, քյաբաբին: Օբրին եւ Քայլն անսովոր ճաշացանկն արդեն փորձարկել են քաղաքային գյուղատնտեսական տոնավաճառներում, որտեղ մեծ հաջողություն են ունեցել եւ արագ վաճառել իրենց խորտիկները, փոխանցում է Kedem-ը:

Իրենց ծրագրերն իրականացնելու համար՝ երիտասարդները օգնության են դիմել Kickstarter նախագծին եւ շատ արագ հավաքել 61000 դոլար, որը գերազանցել է սպասումները: Սպասվում է, որ ապրիլին  ռեստորանն իր դռները կբացի բուսակերների համար: Այդպիսի մի քանի հաստատություն արդեն կա Ավստրալիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ