Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, դեկտեմբերի 16-ին, ժամը 08.40-ին, Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 43-ամյա Արթուր Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: