News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NASA-ի Curiosity մարսագնացը չափել է Մարսի մթնոլորտում Քամբերլենդ ժայռը հորատելիս զատված մեթանի փունջը եւ օրգանական մոլեկուլներ հայտնաբերել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով NASA-ի կայքը: Սա կարող է անցյալում կամ ներկայում մոլորակում կյանքի գոյության ապացույց լինել:

Curiosity-ն կառավարող գիտնականների խումբը առայժմ չի կարող նշել Մարսի վրա գազի աղբյուրը, այն կարող է լինել կենսաբանական եւ ոչ կենսաբանական բնույթի, սակայն Երկրի վրա մեթանի 95 տոկոսը ստացվում է միկրոօրգանիզմներից: Մեթանի կենդանական ծագումն ապացուցելու համար՝ հավելյալ ուսումնասիրություններ կպահանջվեն: Ածխածին պարունակող մոլեկուլները, որոնք հայտնաբերվել են ժայռը հորատելիս, կարող են նաեւ  ապացույց չլինել, որ Մարսում կան կամ եղել են միկրոօրգանիզմներ: Սակայն դրանք մատնանշում են կյանքի առաջացման բարենպաստ պայմանները:  

Curiosity մարսագնացն այժմ Մարսի Գեյլի խառնարանի շրջանում է: Ավելի վաղ մարսագնացի հետազոտությունները ցույց են տվել, որ Մարսի մակերեւույթին գոյություն են ունեցել ընդարձակ լճեր: Բացի դրանից, ըստ գիտնականների, Մարսի մթնոլորտն ի վիճակի է եղել օդի ջերմաստիճանը զրո աստիճանից բարձր պահել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ