News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում  կրծողների դեմ պայքարի պլանային եւ լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ լրացուցիչ միջոցառումներն ընթանում են հատկապես այն հասցեներում, որոնցից բնակիչները ահազանգել էին Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների թեժ գծի հեռախոսահամարներով:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր հետեւողական լինել  եւ անարձագանք չթողնել ոչ մի ահազանգ:  Կրծողների ակտիվ վերարտադրողականության շրջանը գարնան եւ աշնան ամիսներն են: Այդ ժամանակահատվածում բոլոր վարչական շրջաններում դեռատիզացիայի աշխատանքներ են իրականացվել մի քանի անգամ:

Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում:

Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք հանդիսանալ:

Տպել
Ամենաշատ