News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական հոսպիտալից  երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ 2014թ.-ի հունվարի 13-ին տեղափոխված N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործով դատաբժիշկը չի բացառում, որ նորակոչիկը մարմնական վնասվածքները ստացած լինի զորամասի զուգարանի մոտ ընկնելու հետեւանքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով կալանավորված բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

«Ես պնդում եմ, որ սա սարքած գործ է, գործի ապացույցներն էլ դրա մասին են վկայում: Գործում կան փաստական տվյալներ, որ Մհերը բուժմասի զուգարանում ընկել է, ուշագնաց է եղել, հետեւաբար չի բացառվում, որ վնասվածքները նա ստացած լինի հենց այդ ընկնելու հետեւանքով: Դատաբժիշկն էլ դա չի բացառում, գործով վկաներն էլ են այդ մասին փաստում»,- ասաց փաստաբանը:

Լիպարիտ Սիմոնյանի խոսքով՝ հենց այս պատճառով են անընդհատ հետաձգվում դատական նիստերը, Մհեր Խլղաթյանը երբեք նիստերին չի ներկայացել:

«Եթե ծեծած լինեին Մհերին, կգար, դրա մասին կխոսեր, բայց չեն գալիս, երեւի ասելիք չունեն»,- ավելացրեց փաստաբանը:

Նշենք, որ գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2015թ.-ի հունվարի 14-ին:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 13-ին, ժամը 02-10-ի  սահմաններում  ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:

Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը կալանավորվել էր հունվարի 17-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը): Զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը կալանավորվել էին հունվարի 18-ին, նրանց մեղադրանք էր առաջադրվել 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ