News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, սեմինարում ամփոփվել են Եվրոպական Միության օժանդակությամբ եւ ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո 2013 թվականի հունվարի 15-ից մեկնարկած «Աղտոտման հա¬մալիր կանխարգելման եւ հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» AM10/ENP-PCA/EN/06 Թվինինգ ծրագրի արդյունքները:

Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության  շրջակա միջավայրի, բնության պահպանության, շինարարության ու միջուկային անվտանգության դաշնային նախարարության եւ վերջինիս կոնսորցիալ գործընկեր իսպանական «Տրագսա Գրուպ» կազմակերպության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ բնապահպանության նախարարությանը Հայաստանում ներդնելու բնապահպանական համալիր թույլտվությունների տրամադրման եւ հսկման համակարգ` Լավագույն հասանելի տեխնոլոգիաների (ԼՀՏ) կիրառմամբ:  

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ խնդրո առարկա է հանդիսանում ինչպես բնապահպանական համալիր թույլտվությունների տրման նոր եւ առաջադեմ գործիքները ՀՀ իրավական համակարգ ներմուծելը, այնպես էլ նախատեսվող ինստիտուցիոնալ հարցերի կարգավորումը, որոնք պետք է ապահովեն թույլտվության տրամադրման պայմանների եւ ընթացակարգերի ինտեգրումը կամ առնվազն լիովին համակարգումը:

«Այն կապահովի մթնոլորտի, ջրային ռեսուրսների եւ հողերի աղտոտման ու շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա ֆիզիկական ներգործությունների համալիր կանխարգելումը կամ նվազեցումը, առաջացող թափոնների կրճատումը, էներգախնայողության ապահովումը եւ արդյունաբերական վթարների կանխարգելումը»,- շեշտել է Արամայիս Գրիգորյանը եւ հավելել, որ ձեւավորված են նախադրյալներ համակարգված հսկողության ու վերահսկողության իրականացման համար:

Բնապահպանության նախարարը կարեւորել է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպական Միության հետ սերտ համագործակցությունն ու տրամադրվող աջակցությունը` բնապահպանական առաջադեմ կառավարման համակարգի ներդրման հարցում առավել շոշափելի արդյունքների հասնելու համար:

Իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում իրականացրել է 12 թվինինգ ծրագիր:

Ծրագրի իրականացման ժամկետը 24 ամիս էր, իսկ սահմանված բյուջեն` 1 մլն եվրո:

Ծրագիրն ուներ 4 բաղադրիչ, որոնց շրջանակները ներառել են`

• օրենսդրական եւ ինստիտուցիոնալ կարգավորում, մասնավորապես, շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման, համալիր թույլտվությունների տրման, բնապահպանական հսկողության ու վերահսկողության իրականացման, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների նկատմամբ մոնիթորինգի իրականացման ու վիճակի գնահատման եւ տեղեկատվական հոսքերի կառավարման ուղղությամբ

• հզորությունների ամրապնդում (ուսուցում, վերապատրաստում, փորձի փոխանակում եւ այլն) եւ 2 փորձնական ծրագրերի իրականացում:

Շուրջ 2 տարվա ընթացքում Ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում`

•  մշակվել են 24 տեխնիկական փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթներ, այդ թվում` ուղեցույցների, հրահանգների եւ օրենսդրական բարեփոխումների ու ձեւաչափերի վերաբերյալ

• իրականացվել են մի շարք միջոցառումներ` կադրերի ուսուցման,  վերապատրաստման եւ փորձի փոխանակման ուղղությամբ,

• իրականացվել են 2 փորձնական ծրագրեր («Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ եւ «Մաքուր երկաթի գործարան» ՓԲԸ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ