News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Դերասան Վարդան Պետրոսյանից տուժողներին հասցրած վնասի համար գումար բռնագանձելու՝ Ռուբեն Բալոյանի ներկայացրած քաղաքացիական հայցից հետո այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ պատրաստ է ամեն ինչով աջակցել տուժող Տաթեւ Հակոբյանին։

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եք, ի՞նչ թվերի մասին է խոսքը, եթե հիմա ես կյանքս կտամ, եթե իմանամ, որ նա կարող է առողջ վազվզել։ Դուք գիտեք, որ իմ ընտանիքը փորձել է զբաղվել Տաթեւիկ բուժման հարցերով դեռ փետրվարից։ Գործի քննությունը երբ նոր էր սկսում քույրս  ասաց, որ ինչ էլ ուզում են Վարդանին անեն եւ ինչքան դատեն, միեւնույն է մենք միշտ Տաթեւիկի կողքին ենք լինելու: Մենք տուժողի փաստաբանի ձեռքով հասանք այս փուլին: Տաթեւիկի բուժումը պետք է սկսկվեր դեռ փետրվարից դա ձգձգվեց։ Հավատացեք ինձ, երկու երեխա կորել են, կարծես իմ տղան ու աղջիկը կորած լինեն։ Եթե Տաթեւիկը հիվանդ է, հավատացեք իմ երեխան է հիվանդ, իմացեք իմ աղջիկն է։ Իմ խիղճը մի բան է ուզում, որ Տաթեւիկը շուտափույթ առողջանա, թող գոնե նա երջանկության այդ պակասը լրացնի»,- ասաց Վարդան Պետրոսյանը։

Վարդան Պետրոսյանը նաեւ ասաց, որ ինքը փետրվարին ավելի լայն հնարավորություններ ուներ, քան այսօր, երբ իր ձեռքերը «շղթայված են»։

«Փետրվար ամսին իմ հնարավորություններն ավելի շատ էին։ Իսկ հիմա սուղ են, քանի որ փակված եմ եւ չունեմ աշխատելու հնարավորություն, դռներ թակելու հնարավորություն։ Ես այսօր պիտի անեմ այն, ինչ ուզել եմ անել վթարի առաջին օրվանից։ Ես դեռ այն ժամանակ էի նման բան խնդրում՝ սակայն թույլ չտվեցին»,- նշեց դերասան Վարդան Պետրոսյանը։

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը 15 րոպե ընդմիջում խնդրեց ներկայացված քաղաքացիական հայցի իրավական կողմը քննարկելու համար, քննարկմանը մասնակցեց նաեւ մեղադրյալ Վարդան Պետրոսյանը: Դատական նիստը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ