News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Արայ» ընկերությունը դրամի արժեզրկման այս օրերին, երբ մարդիկ արժեքավոր ներդրումներ կատարելու հնարավորություն են որոնում, լավ ակցիա է հայտարարել։ «Արայ» եւ «Տեխնոլայֆ» վաճառասրահներից նոյեմբերի 25-ից մինչեւ հաջորդ տարվա հունվար ամսի 13-ն ընկած ժամանակահատվածում 200.000 դրամի գնումներ կատարածները կարող են մասնակցել խաղարկությանը։

Ինչպես ընկերությունից NEWS.am-ին տեղեկացրին, 200 հազար դրամ եւ ավելի գնումներ կատարող հաճախորդները ցանկության դեպքում կարող են տրամադրել իրենց տվյալները հունվարի 18-ին կայանալիք խաղարկության մասնակցելու համար։

Հունվարի 18-ին խաղարկվելու է  սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա, բջջային հեռախոս, տնային կինոթատրոն, միկրոալիքային վառարան, փոշեկուլ եւ գլխավոր մրցանակը`Հյունդայ Էլանտրա (Hyundai Elantra) մակնիշի նոր ավտոմեքենա։

Նշենք, որ կատարված յուրաքանչյուր 200.000 դրամ գնումի դիմաց «Արայը» հաճախորդին տրամադրում է 1 կտրոն, այսինքն, օրինակ՝ 42 անկյունագծով սմարթ հեռուստացույցի գնորդը կստանա միանգամից 1-ից ավելի կտրոններ լրացնելու հնարավորություն:

Կտրոնները բաղկացած են համարակալված երկու` «Ա» եւ «Բ» մասերից: Կտրոնի «Ա» մասը լրացնելուց հետո հանձնվում է մասնակցին:

Խաղարկության օրը` 2015 թ հունվարի 18-ին, լրացված կտրոնների «Բ» մասերը տեղադրվելու են թափանցիկ թմբուկում եւ շահողներին որոշելու համար պատահականության սկզբունքով թմբուկից հանվելու են կտրոններ:

Շահելու հավակնորդ կտրոններում նշված անձի անունը եւ ազգանունը հայտարարվում է խաղարկության անցկացման վայրում: Մրցանակները հանձնվելու են միայն շահող կտրոնում նշված անձանց:

Մրցանակները հաղթողներին տրամադրվելու են ՀՀ, ք.Երեւան, Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Տեխնոլայֆ» վաճառասրահում խաղարկությունից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Խաղարկության մասնակիցները կարող են խաղարկության ընթացքին հետեւել ուղիղ հեռարձակմամբ` Կենտրոն ՀԸ եթերով հունվարի 18-ին ժամը 15.00-ին, ինչպես նաեւ նույն օրը նույն ժամին` առցանց www.aray.am կայքի միջոցով:

Նշենք, որ ակցիան տարածվում է ցանկացած ձեւով գնման, այսինքն՝ ապառիկով, կանխիկով եւ զեղչով գնում կատարող հաճախորդների վրա։

Հիշեցնենք, որ «Համազգային Վստահություն» խորհրդի կողմից կազմակերկպված «Տարվա լավագույն հանրային ծառայող» եւ «Տարվա լավագույն ապրանքանիշ 2014»  ազգային մրցանակաբաշխությանը «Արայ» ընկերությունն արժանացել է «Կենցաղային տեխնիկայի վաճառքի առաջատար» եւ «Տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ