News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, քաղաքի խանութների մեծ մասը փակ են: Հաց եւ այլ անհրաժեշտ իրեր գնելու համար բաց խանութ փնտրող քաղաքացիների մոտ խուճապ էր առաջացել: Նրանք NEWS.am-ի հետ զրույցում բողոքեցին, որ ինչ-որ բան գնելու համար ստիպված են քաղաքի մի ծայրից մյուսը հասնել:

«Էս մի խանութն ա բաց մնացել, էն էլ ամեն ինչը թանկ ա: Հացը՝ 220, 240, 250 դրամ ա դառել: Երել 200 հարյուր էր: Բուդը 1400 էր, էն էլ թալան-թալան տարան»,-ասաց քաղաքացիներից մեկը:

Մեկ ուրիշ քաղաքացի էլ ստեղծված իրավիճակի համար խանութների սեփականատերերին եւ իշխանությանը մեղադրեց. «Նոր տարվա համար մի բան ենք ուզում առնել, չենք կարում առնենք: Սպասում են՝ գները լավ թանկանա, առնեն, ծախեն: Էս բոլորի համար իշխանությունն ա մեղավոր: Առաջին անկարգը իշխանությունն ա»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Քաղաքացիներից ոմանք խանութներից հեռանում էին առանց որեւէ բան գնելու.«Ոչ մի բան էլ չեմ առել: Իզուր դուրս եմ եկել, ներվայնացած հետ եմ գնում»:

Խանութները, որոնք բաց էին, վաճառում էին միայն այն ապրանքները, որոնք այսօր էին ստացել:

 «Շատ ապրանքի գներ չգիտենք, ինչը որ ստացել ենք այսօր, դրանց գները գիտենք, վաճառում ենք, որը որ չգիտենք, չենք վաճառում: Մարդ կա՝ հասկանում ա, մարդ կա՝ չի հասկանում, նեղանում ա: Էսօր 200-ով հաց ենք ստացել, սմետան ենք ստացել, երշիկ ենք ստացել, դրանք ենք վաճառում»,-ասաց խանութներից մեկի աշխատակիցը:

Նշենք, որ քաղաքում նաեւ որոշ դեղատներ էին փակվել, ինչն ավելի էր վրդովեցրել մարդկանց:

«Ապտեկան որ փակել են, բժշիկը դեղ ա նշանակում, չառնեն, հիվանդը մեռնի՞: Խի սենց բա՞ն են անում, միանգամից ասեն՝ գնա, մեռի: Լսել են, որ 14 տոկոսով թոշակ են տալու, բարձրացնում են»,- NEWS.am-ին բողոքեց մի տատիկ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ