News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կարծում է, որ ռուբլին թերագնահատված է: «Բոլորը խոստովանում են, որ ռուբլին այսօր թերագնահատված է: Ռուբլու փոխարժեքը անջատվում է հիմնարար ցուցանիշներից եւ չի արտացոլում տնտեսության վիճակը», - հայտարարել է Մեդվեդեւը:

Փոխարժեքի խնդիրները կապված են «բոլորին քաջ հայտնի» գործոններով՝ նավթի գների անկումով եւ պատժամիջոցների բացասական ազդեցությամբ:

«Իհարկե, ռուբլին չի կարող դրան չարձանագրել, սակայն թվերը, որոնք վերջին մի քանի օրերի ընթացքում մենք տեսնում ենք փոխանակման կետերում, չեն համապատասխանում պորտֆելին», - ասել է Մեդվեդեւը: Արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձությունները նա անվանել է «հույզերի վրա հիմնված խաղ», հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Տնտեսական խնդիրների լուծման համար Ռուսաստանն ունի արժութային ռեսուրսներ եւ շուկայական գործիքներ, հավելել է Մեդվեդեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ