News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նորզելանդական Տիմարու քաղաքում իրավապահները մերկ հեծանվորդին ձերբակալել են՝ առանց սաղավարտի երթեւեկելու համար: Այս մասին գրում է Cyclelike.com-ը:

Ոստիկանության սպաների փոխանցմամբ, իրենց չի անհանգստացրել այն, որ տղամարդը բացարձակ մերկ եւ սարսափելի հարբած է եղել: Նրանց անհանգստացրել է պաշտպանիչ սաղավարտի բացակայությունը:

Անպարկեշտ վարքի, ինչպես նաեւ հարբած վիճակում երթեւեկելու համար նրան մեղադրանք չի առաջադրվել, քանի որ հեծանիվ վարելիս օրգանիզմում ալկոհոլի քանակության վերաբերյալ օրենքը ոչինչ չի նախատեսում:

Իրավախախտին 3 հազար դոլարի չափով տուգանք է սպառնում: Նրան կարող են նաեւ զրկել վարորդական իրավունքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ