News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Երեւանի երթուղայինների մի շարք գծերի վարորդներ գործադուլ են սկսել։ Պետպաշտոնյաների, գծատեր-պատգամավոր-օլիգարխների շահույթ ստանալու մոլուցքը հիմա էլ ավելի նեղ վիճակի մեջ է դնում վարորդներին։ Նրանք ցանկանում են հարստանալ թե՛ ուղեւորների եւ թե՛ վարորդների հաշվին, միայն թե իրենց եկամուտը չպակասի։

Մեկ տարի առաջ Երեւանի հանրությունը պահանջ դրեց վերացնել Երեւանի տրանսպորտի կոռումպացված ցանցը եւ հեռացնել դրա պատասխանատուներին։ Կրիմինալը ատամներով պաշտպանեց նրանց եւ մինչեւ օրս նրանք պաշտոն են զբաղեցնում։ Հենց նրանց գրպանն էլ հոսում է վարորդների վաստակածի ահռելի մասը։

2013 թվականի զանգվածային շարժման արդյունքում 150 դրամ ուղեվարձը նորից դարձավ 100 դրամ։ Քաղաքացիների այդ պայքարի արդյունքում 2013-ի հուլիսից մինչեւ օրս մենք՝ երեւանցիներս խնայել ենք մոտ 20 միլիարդ դրամ կամ 50 միլիոն դոլար։ Այս գումարը մեր գրպաններից շորթած կլիներ քաղաքապետարանը, կոռումպացված ու քրեական տարրերն ու գծատերերը։

Այժմ էլ եկել է վարորդների հետ համերաշխություն ցուցաբերելու ժամանակը։ Մեր շահերը համընկնում են` արդար տրասպորտային համակարգ, վարորդներին՝ արժանապատիվ վարձատրում։

ՀՀ վարչակարգի վարած ապաշնորհ արտաքին եւ ներքին քաղաքականության արդյունքում բարձրանում է վառելիքի գինը, իսկ ՀՀ դրամը կտրուկ արժեզրկվել է: Օլիգարխները որոշել են իրենց շահույթի պակասը լրացնել հանրային տրանսպորտի, տաքսիների վարորդների եւ պարզապես մեքենա վարող քաղաքացիների հաշվին` թանկացնելով գազը այն պայմաններում, երբ միջազգային շուկայում համարյա կրկնակի անկում են ապրել էներգակիրների գները:

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում վարորդների գործադուլին եւ համընդհանուր քաղաքացիական սոլիդարության կոչ ենք անում` ընդդեմ օլիգարխների։ Վնասները թող փոխհատուցվեն օլիգարխների գերշահույթների հաշվին: Ստեղծված իրավիճակի մեղավորները նաեւ ՀՀ կառավարությունն ու վարչակարգն է, որի թողտվությամբ են գործում գնագոյացման մենաշնորհային մեխանիզմները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
Ամենաշատ