News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բռնությունն անասնական զգացում է: Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ հարձակումը:

«Ես խոսում եմ՝ առանց որեւէ կողմի պաշտպանելու. դա երեւույթ է, որը չպետք է գոյություն ունենա: Մարդը տուն է գնում, նույն ինքը՝ Արամ Մանուկյանը, եւ հանկարծ նրա վրա հարձակվում են: Ինչ էլ նա արած լինի, ինչ թշնամիներ էլ ունենա, բռնությունն անասնական զգացում է»,- հավելեց Սահակյանը:

Մյուս կողմից, ըստ նրա, խոսքը մարդու վրա ավելի ուժեղ է ազդում, քան ցանկացած բռնություն:

Հարցին, ինչպե՞ս պատասխանել հայհոյանքին, Սահակյանը պատասխանել է. «Իհարկե, եթե նման բան տեղի ունենա, իմ կողմից պատասխան կհետեւի, բայց համարժեք եւ գրական լեզվով: Իմ հանգիստ, բայց հաստատուն պատասխանն ավելի ազդեցիկ կլինի»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր տան մոտ հարձակման էր ենթարկվել: Անհայտ անձը հարձակվել էր Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել: Ոստիկանությունը քննություն է վարում: Ոչ իշխանական ուժերի պատգամավորները պահանջում են գտնել եւ պատժել մեղավորներին, ինչպես նաեւ պաշտոնանկ անել պատասխանատու պաշտոնատար անձանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ