News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Անգլիայի եկեղեցու առաջին կին-եպիսկոպոս է դառնալու Լիբբի Լեյնը, որին Սթոքփորթի եպիսկոպոս են կոչելու:

Օքսֆորդի շրջանավարտ Լեյնի ձեռնադրությունը կայանալու է հաջորդ տարվա հունվարի 26-ին, Յորքում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ապագա եպիսկոպոսն իր ելույթը սկսել է՝ ներկաներին խնդրելով հարգել նախօրեին Պակիստանում զինյալների կողմից դպրոցի գրավման արդյունքում զոհվածների հիշատակը:

Այնուհետեւ Լեյնը խոստովանել է, որ չափազանց ուրախ է, որ եպիսկոպոս է դառնում՝ օրը «պատմական» անվանելով Անգլիայի եկեղեցու համար եւ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել կանանց եպիսկոպոսության մասին օրենքի ընդունման գործում:

Լեյնը սարկավագ է կարգվել 1993 թվականին, քահանա՝ 1994-ին: Մինչեւ հիմա նա Չեսթեր կոմսության եկեղեցու առաջնորդական փոխանորդն էր: Անգլիայի եկեղեցին կանանց եպիսկոպոսության մասին օրենքն ընդունել է նոյեմբերի 17-ին, երբ գլխավոր սինոդը վերջնական քվեարկություն է անցկացրել Անգլիայի Եկեղեցու գլխավոր վարչությունում՝ Church House-ում:

Կանայք սկսել են եպիսկոպոս ձեռնադրվել դեռեւս 1994 թվականին, սակայն մինչեւ հիմա նրանք եկեղեցական բարձրագույն պաշտոններ զբաղեցել չէին կարող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ