Թուրքիայի Դիրաբեքիր քաղաքում բողոքի ցույցերի ընթացքում ոստիկաններից մեկը գնդակահարել է 17-ամյա քուրդ տղային։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝Դիարբեքիրում դեկտեմբերի 16-ի գիշերը բողոքի ցույցերի ճնշման ժամանակ 17-ամյա քուրդ Քադիր Չաքմաքը ոստիկանների հետապնդումից փախել եւ թաքնվել է պատի հետեւում։ Այնուհետ 17-ամյա տղան չի իմացել, որ ոստիկաններն իրեն հետեւում են ջերմային տեսախցիկով, հանգիստ դուրս է եկել պատի հետեւից եւ հրացանով փորձել նշան բռնել եւ հենց այդ ժամանակ գնդակահարվել։
Հայտնվել է ջերմային տեսախցիկի ֆիքսած կադրերը, թե ինչպես է գնդակահարվում տղան։