News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկն առեւտրային բանկերին կարող է անհրաժեշտ ծավալով լիկվիդայնություն տրամադրել: Այս մասին դեկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա նաեւ հավելեց, որ ներկայում բանկերը դրա կարիքը չունեն: Վերջին տվյալներով, Կենտրոնական բանկի թղթակցային հաշիվներում բանկերի միջոցների ընդհանուր ծավալը գերազանցում է 300 մլն դոլարը, նույն պատկերն է նաեւ բանկերի միջեւ թղթակցային հաշիվների պարագայում: Նրանց արժութային զամբյուղը, ըստ Ջավադյանի, տարբերակված է. դրամ, դոլար, եվրո, ռուբլի:

Նշենք, որ Կենտրոնական բանկի հոկտեմբերի վիճակագրական տվյալներով, բանկերի թղթակցային հաշիվների ծավալը հայկական դրամով կազմել է 180.9 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 343 մլն դոլար), արտարժույթինը՝ 131.0 մլրդ դրամ (248 մլն դոլար - խմբ.):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ