News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գծատերերը քաղաքապետարանին կխնդրեն վերանայել երթուղայինների ուղեվարձը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, ընդգծելով, որ իրենք ուղեվարձի թանկացման հայտ առայժմ չեն ներկայացրել քաղաքապետարանին։

«Մենք հայտ չենք ներկայացրել: Ուղղակի վարորդներն ասել են, որ իրենք չեն ցանկանում շարունակել աշխատանքն այս պայմաններով, որովհետեւ իրենց հաշվին լիցքավորում են մեքենաները: Մի օր, երկու օր մի կերպ համոզեցինք, աշխատեցին, հետո կամաց-կամաց հասավ նրան, որ մարդիկ չեն ուզում աշխատել»,-ասաց Հրանտ Եղիազարյանը:

Միության նախագահը նշեց, որ իրենք շարունակելու են դիմել քաղաքապետարան՝ խնդրելով մտածել այն մասին, որ ներկայիս ուղեվարձը հաշվարկելու ժամանակ այսպիսի թանկացումներ չկային շուկայում։ Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ եթե հիմա վերահաշվարկ կատարվի, ուղեվավարձը զգալի չափով ավելի բարձր կսահմանվի:

Անդրադառնալով վարորդների բողոքին եւ հնարավոր կամայական թանկացումներին, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Երեւանում ուղեվարձը կարող է թանկանալ միայն քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովի որոշմամբ, իսկ կամայական բարձրացնողները կպատժվեն։

Տպել
Ամենաշատ