News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առեւտրի նախարար Պեննի Պրիտցկերը Կուբա այցելելու հույս ունի՝ հարաբերությունները կարգավորելու շուրջ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնություններն իրականացնելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ն անսպասելիորեն որոշեց վերականգնել Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզված են 1961 թվականից ի վեր:

Վաշինգտոնը հայտարարեց, որ առաջիկայում Հավանայում կարող է ամերիկյան դեսպանատուն բացվել: Ակնկալվող քայլերից մեկն էլ կարող լինել ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ բանկային եւ առեւտրային հարաբերությունների կարգավորումը: Հաղորդվում է, որ մոտ ժամանակներս Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հանդես կգա Հավանայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների շուրջ պաշտոնական հայտարարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ