News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պեռդեպի մամուլի ծառայության ղեկավար Ջեն Պսակին սխալվել է՝ ասելով, որ Օբաման արդեն ստորագրել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը։

ԱՄՆ նախագահի աշխատակազմի պաշոտնական ներկայացուցիչը նշել է, որ ռուսական պետական ձեռնարկությունների դեմ պատժամիջոցներ սահմանող եւ Ուկրաինա սպառազինություն մատակարարել թույլատրող օրինագիծը ԱՄՆ նախագահը դեռ չի ստորագրել: Պաշտոնյան ենթադրել է, որ Պսակին կարող էր շփոթվել, եւ հաստատել է, որ Օբաման մտադիր է ստորագրել օրինագիծը, սակայն հստակ ամսաթիվը դեռ չի որոշվել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Rbc-ն նշում է, որ ըստ Պետդեպի կայքի՝ «պատժամիջոցների մասին օրինագիծը, որը պետք է ստորագրի Օբաման», մեկնաբանելու խնդրանքին Պսակին պատասխանել է. «Նա այն ստորագրել է երեկ» (He signed it yesterday): Ճեպազրույցը թվագրված է դեկտեմբերի 17-ով:

Մի քանի ժամ անց «He signed it yesterday» խոսքերի կողքին հերքող հղում է հայտնվել, որ «նախագահ Օբաման չի ստորագրել օրինագիծը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը մեկ շաբաթ առաջ Բարաք Օբամային լիազորել է  նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ: Օրինագիծը թույլ է տալիս նաեւ Ուկրաինային տրամադրել 350 մլն դոլարի չափով ռազմական օգնություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ