News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիգերիայի զինվորական դատարանը 54 զինվորների մահապատժի կենթարկի  «Բոքո հարամ» կազմակերպության դեմ կռվելուց հրաժարվելու համար: Զինվորներին հանձնարարվել էր վերադարձնել գրոհայինների գրաված երեք քաղաքները:

Դատը սկսվել էր հոկտեմբերին եւ անցել փակ ռեժիմով: Հինգ զինվորների արդարացրել են, իսկ նրանց 54 ծառայակիցներին մահապատժի դատապարտել: Զինվորներն իրենց մերժումը հիմնավորել են զենքի եւ զինամթերքի ոչ բավարար քանակությամբ, հայտնում է gazeta.ru-ն:

«Բոքո հարամ» կազմակերպությունը 2009թ.-ից ահաբեկչական գործունեություն է ծավալում Նիգերիայի տարածքում՝ ձգտելով իսլամական պետություն հիմնել երկրի հյուսիս-արեւելքում: Գրոհայինների գործողությունների հետեւանքով ավելի քան 2000 մարդ է զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ