News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կալանավորել է «Բաշնեֆթ» ընկերության գլխավոր տնօրեն Ուրալ Ռահիմովին:

Ուրալ Ռահիմովը Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազ Ռահիմովի որդին է, մեղադրվում է Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի ակտիվների հափշտակության եւ փողերի օրինականացման մեջ: Ներկայումս նա գտնվում է Ավստրիայում, որտեղ, իր պնդմամբ՝ բուժվում է:

ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ Ուրալ Ռահիմովը 2014թ. ապրիլի վերջին բացված «Բաշնեֆթի» ընկերության ապօրինի վաճառքի վերաբերյալ քրեական գործով ֆիգուրանտներից է: Վերջինս մեղադրվում է ունեցվածքի հափշտակության եւ միջոցների օրինականացման մեջ:

Սեպտեմբերի 16-ին գործով կալանավորել էին «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրեն Վլադիմիր Եվտուշենկոյին: Վերջինս կասկածվում էր հանցավոր ճանապարհով ձեռքբերված միջոցների օրինականացման մեջ: Դատարանը Եվտուշենկոյի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը:

Հոկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Ուրալ Ռախիմովին սպառնում է ունեցվածքի բռնագանձում: Դեկտեմբերի 17-ին տնային կալանքից ազատ էր արձակվել Վլադիմիր Եվտուշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ