Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը (Մեջլիս) սատարել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը, հայտնում է «Ղազախստանի նորությունները»:
Ազգային տնտեսության նախարար Էրբոլատ Դոսաեւը հիշեցրել է, որ Հայաստանի անդամության պայմանագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերին՝ Մինսկում: Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ-ի անդամ եւ պետք է համապատասխանի ՄՄ-ի եւ ԵՏՄ-ի իրավա-պայմանագրային բազայի նորմերին:
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը հսկայական դեր է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, եւ մեր այդ համագործակցությունը նպաստում է երկու երկրների միջեւ տնտեսական զարգացմանը», - ասել է Դոսաեւը: