News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բուքինհեմյան պալատը  հերքել է բրիտանական Էլիզաբեթ II  թագուհու՝ գահից հրաժարվելու որոշումը, հայտնում է The Independent-ը:

Ավելի վաղ  Coral բուքմեյքերական գրասենյակը հայտարարել էր, որ 10/ 1 դրույք է սահմանել այն բանի համար, որ սուրբծննդյան իր ճառում միապետը կհրաժարվի գահից:  Ընկերությունն արդեն դադարեցրել է այդ հարցով խաղադրույքների ընդունումը:

Coral-ի մամուլի քարտուղարի խոսքով՝ իրեն հայտնի է նման վեց խաղադրույքների մասին, որոնք արվել են կարճ ժամանակահատվածում: «Տարվա ընթացքում շահարկումներ կային թագուհու ապագայի թեմայով, բայց այսօրվա խաղն իրոք մեզ հանկարծակիի բերեց», – նշել է  բուքմեյքերական գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլա Մաքգիդին եւ հավելել, որ «առանց կրակի ծուխ չի լինում», փոխանցում է Gazeta-ն:

Էլիզաբեթ II  թագուհու մամուլի քարտուղարն իր հերթին հայտնել է, որ Բուքինհեմյան պալատի քաղաքականությունը բուքմեյքերների աշխատանքի վերաբերյալ մեկնաբանություններ չի նախատեսում: Թագավորական շրջանակի աղբյուրն էլ իր հերթին թերթին հիշեցրել է, որ թագադրվելիս թագուհին երդվել է ամբողջ կյանքը նվիրել ազգին ծառայելուն: Նա նաեւ ընդգծել է, որ չի հիշում, թե սուրբծննդյան խոսքում թագուհին ինչ-ինչ հայտարարություններ է արել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ