News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է ալյումինի բնագավառում համաշխարհային առաջատար UC RUSAL կազմի մեջ) գործարկեց ալյումինե ժապավենի բարձրաջերմաստիճան թրծման Seco/Warwick ընկերության վառարանը: Միջանկյալ թրծման տեղամասի տեխնիկական վերազինումն անցկացվում է գործարանի արդիականացման «Ռազմավարություն 33 600 տոննա» ծրագրի շրջանակներում:

Նոր վառարանի թողունակությունը 2 անգամ բարձր է հին նմուշի վառարաններից: Բարձր արտադրողականության շնորհիվ  էլեկտրաէներգիայի տեսակարար ծախսը վերամշակման տվյալ հատվածում կնվազի 35-38%, որի հետեւանքով ձեռնարկությունը տարեկան կտնտեսի 260-270 հազար դոլար: Նոր վառարանի ձեռքբերման, տեղափոխման եւ  տեղադրման համար ծախսվել է շուրջ 900 հազար դոլար:

«Seco/Warwick վառարանը էապես կրճատում է փայլաթիթեղի նախապատրաստվածքի ջերմային մշակման համար անհրաժեշտ ժամանակը: Դրա հետ մեկտեղ կատարելագործվում են փայլաթիթեղի ֆիզիկա-մեխանիկական հատկանիշները, ինչն ապահովում է արտադրանքի առավել լայն  տեսականու թողարկումը», - ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի տեխնիկական տնօրեն Իգոր Կոկարեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ